«Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը». Վարդան Ոսկանյան
![]() Լրագրող Վարդան Ոսկանյանը թելեգրամյան էջում գրել է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արհեստածին բնույթը։ Լավագույն դեպքում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ձևավորված «ադրբեջանական ժողովրդի»՝ համաշխարհային մշակույթին պարգևած միջնադարյան խոշոր գործիչներ են հայտարարվել ոչ միայն բացառապես պարսկերենով ստեղծագործած և Իրանն ու այդ երկրի անցյալը գովերգած Նիզամին և Խաղանին, շիայական իրանական կայսրության հիմնադիր Շահ Իսմայիլը, որը Բաքվի բնակչությանը սրի էր քաշել, միայն արաբերենով և պարսկերենով գրած Բաքուվին, ծննդյան վայրն անհայտ, Սիրիայում մահկանացուն կնքած և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած Նասիմին, Իրաքի Քարբալա քաղաքում ծնված և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած թուրքմենական բայաթ ցեղից սերող Ֆիզուլին։ Այս բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է, ռևիզիոնիստական, ծավալապաշտական և մարդատյաց՝ այդ թվում «պաշտոնական» մշակույթը և պատմությունը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
