Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ.

«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան

44
Այսօր, 01:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և քաղաքագետ, կոնֆլիկտաբան և նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլիի բանավեճը շատ հետաքրքիր էր բազմաթիվ առումներով։
Միանգամից նշեմ՝ Զաքարեիշվիլիի դրական վերաբերմունքը ՀՀ գործող իշխանությունների քաղաքականության նկատմամբ ինքնաբերաբար նրան հայամետ չի դարձնում. այդ մարդը կամ խորը խարխափումների մեջ է, կամ նեղ շահեր ունի։
Իրակլի Կոբախիձեի արձագանքը բանավեճում, չնայած Վրաստանի պաշտոնական զսպվածությանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, արտացոլում է այլ ժողովրդի պատմական ցավի, ազգային հիշողության և արժանապատվության խորքային գիտակցում ու հարգանք։
Բազմիցս ասել եմ՝ Վրաստանի ներկայիս իշխանությունները ո՛չ արևմտամետ են, ո՛չ ռուսամետ. Արևմուտքի քայքայիչ ու արկածախնդիր պարտադրանքների դեմ կռիվ տալու, առողջ հասարակություն ու զարգացող երկիր ստեղծելու քաղաքական կուրսը, Ռուսաստանի հանդեպ անզիջող կեցվածքը, միաժամանակ՝ երկրորդ ճակատի մեջ չներքաշվելու և երկիրը պատերազմի գոտու չվերածելու, Արևմուտքի ձեռքին խամաճիկ չդառնալու բարձր գիտակցումը, ՌԴ֊ի հետ տնտեսական խորացող կապերն ու ավանդական շուկաների վերականգնումը, դրանով երկրին հսկայական տնտեսական օգուտներ բերելը կարող են փաստել, որ Վրաստանի ղեկավարներն ուղն ու ծուծով վրացամետ են և կարող են վարպետության դասեր տալ շատերին առ այն, թե ինչպես պետք է բարդ տարածաշրջանում երկիրը գործիքից վերածել գործոնի»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան