Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
![]() Պարզվել են սեպտեմբերի 11-ին, Գյումրի քաղաքի Ծննդատան փողոց 32 հասցեում տեղի ունեցած սպանության մասնակիցների, մահացածի և կասկածյալների ինքնությունը։ Մասնավորապես, քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում նշված հասցեում ավտոմեքենայի կայանման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացի 44-ամյա Թովմաս Ղուկասյանի և 26-ամյա Գոռ Հովհաննիսյանի միջև, որին միջամտել է մյուս հարևանը՝ 77-ամյա Միշա Ղազարյանը, ով ձեռքով հարվածել է Թ. Ղուկասյանին, նրա հորեղբոր որդուն՝ Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ֆրունզե Ղուկասյանին, որից հետո Ծննդատան փողոց 39 հասցեի դիմաց միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել վերջինիս հայրը՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Գարեգին Ղուկասյանը և Մ. Ղազարյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 16։00-ի սահմաններում Գ. Ղուկասյանը նշված հասցեի բակում հանդիպելով Մ. Ղազարյանին՝ միջադեպի վերաբերյալ կրկին վիճաբանել են, որի ընթացքում Մ. Ղազարյանը, փեսան՝ Շիրակի մարզի բնակիչ 57-ամյա Սամվել Սիմոնյանը, վերջինիս որդին՝ Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Միշա Սիմոնյանը, ձեռքերով, մետաղյա թասով և մուրճով հարվածներ են հասցրել Գ. Ղուկասյանի գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ընթացքում Գ. Ղուկասյանը ձեռքին եղած ծալովի դանակով հարվածել է Մ. Սիմոնյանին և Ս. Սիմոնյանին, ինչի հետևանքով Մ. Սիմոնյանը մահացած վիճակում, իսկ Ս. Սիմոնյանը և Գ․ Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միջադեպի ժամանակ Մ. Ղազարյանը հարվածել և ձեռքի շրջանում մարմնական վնասվածք է պատճառել Գ. Ղուկասյանի կնոջը՝ 64-ամյա Սվետլանա Ղուկասյանին։ Թովմաս Ղուկասյանը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, Գոռ Հովհաննիսյանը աշխատում է «Ահուազ» ռեստորանում՝ որպես խոհարար, իսկ Սամվել Սիմոնյանը՝ «Քինգ Մարշալ» ընկերությունում՝ որպես անվտանգության աշխատակից, իսկ մահացած Մ․ Սիմոնյանը մասնագիտությամբ բժիշկ էր։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, սեպտեմբերի 11-ին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 26-ամյա տղան մահացել է, նրա 57-ամյա հայրն ու 64-ամյա կասկածյալը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
