Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
![]() Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Գյումրի-Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված 40-ամյա Մեսրոպ Մեսրոպյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, մոտ 70 մետր կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
