Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Ի՞նչ պետք է իմանալ Խաչվերացի մասին»․ Զաքարիա Սրբազան

82
Այսօր, 09:12
«Ի՞նչ պետք է իմանալ Խաչվերացի մասին»․ Զաքարիա Սրբազան

Զաքարիա Սրբազանը հայտնում է․ «Ի՞նչ պետք է իմանալ Խաչվերացի մասին։
? Խաչվերացը Հայոց Եկեղեցու Տաղավար տոներից վերջինն է, որը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը (այս տարի սեպտ․ 13-ին)։
? Այս տոնը նշվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):
? 614 թ․ պարսիկները գրավում են Երուսաղեմը և Ս․ Հարության տաճարից Պարսկաստան տանում Տիրոջ Խաչափայտը։
? 628 թ․ Բյուզանդիայի Հերակլ կայսրին հաջողվում է հաղթել պարսիկներին և խաչափայտը վերադարձնել Երուսաղեմ։
? Ազատագրմանը մասնակցել են նաև հայերը Մժեժ Գնունու գլխավորությամբ։
? Այսօր առավոտյան եկեղեցիներում կմատուցվի Ս․ Պատարագ, իսկ երեկոյան՝ կկատարվի Անդաստան և խաչի թափոր։
✝️ Թող Տիրոջ հաղթական խաչը պահապան լինի ամենքիս․ ամեն»։

Աղբյուրը`   Զաքարիա Սրբազան