Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
![]() Սեպտեմբերի 2-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղի ամառանոցներում անհայտ անձը կրակոցներ է արձակել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և համայնքային ոստիկանները Քանաքեռավան բնակավայրի «ԱՍԿ» թաղամասին հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերել են հարթափող հրացանից կրակված 15 հատ փամփուշտներ և 22 հատ 7.62 տրամաչափի պարկուճներ՝ կրակված վիճակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հովսեփ Հ.-ն է, ով կրակոցներն արձակել է «Սայգա-ՄԿ» որսորդական ակոսափող և 12 տրամաչափի «ՄՌ-135» որսորդական հրացաններով։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
