Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Սփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ քպ-ն». Մարգարիտ Եսայան

56
Այսօր, 10:12
«Սփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ քպ-ն». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սփյուռքից մեկ թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ քպ-ն
Իշխանությունը զավթելով, իրենց թիվ մեկ հանձնարարականների շարքում սրանք ունեին նաեւ Սփյուռքի «վերացումը», Սփյուռքը մայր Հայաստանից հեռացնելը, թշնամացնելը։ Արագ վերացրեցին Սփյուռքի նախարարությունը, հանձնակատար դրեցին մեկին, որ իրենց կամակատարն է, հայի հանդեպ հայի ատելություն սերմանեցին Սփյուռքում, Սփյուռքը եւս բաժանեցին մերոնց-ձերոնց, Սփյուռքը փորձեցին դարձնել նիկոլական ու նախկինական։
Սփյուռքը սրանց եւ թուրքիային ահավոր վախեցնում է իր պատմությամբ, իր ներուժով, հայի ու հայկականի հանդեպ անքննելի սիրով ու նվիրվածությամբ։
Սփյուռքը ՈՒԺ էր եւ, բարեբախտաբար, դեռ փորձում է ՈՒժ մնալ։ Իսկ այդ ուժը սրանց վախեցնում է նույնքան, որքան վախեցնում է Ցեղասպանությունը դեռ չճանաչած թուրքին։ Սփյուռքը հայոց դաժանագույն պատմության հետեւանքն է, Ցեղասպանությունից փրկվածների հանգրվանը։ Ցեղասպանությունից փրկվածներն են դրել Սփյուռքի հիմքերը, զարգացրել, ամրացրել եւ Տեր են մնացել հայոց պատմությանը, պահանջատեր են եղել, հիշել եւ հիշեցրել են Ցեղասպանության մասին։ Բոլոր սփյուռքահայերի տներում Արարատն է։ Զուտ։
Ու հիմա սա հայտարարում է, թե Սփյուռքի հետ ինչ գործ ունենք, դա ուրիշ պետության տարածք է։Բա չասես, այ ․․․, երբ խոսում ենք Սփյուռքի մասին երբեք տարածքի մասին չենք խոսում։ Մենք ոչ թե խոսում են արտերկրների մասին, այլ, այնտեղ հանգրվանած , ձեւավորված եւ զարգացած հայ համայնքի մասին, հայ մարդու, հայկական կազմակերպությունների մասին, հայի հիշողության եւ հավատի մասին։
Ասում է Սփյուռքը չպետք է լինի Հայաստանի մենթորը։ Վախե՞նում ես Սփյուռքից, էսպես էլ ասա, թե չէ, մենթոր-դ ինչ մի թիթիզիություն է։ Ասում է Հայաստանն էլ չպիտի լինի Սփյուռքի մենթորը։ Բա չասես՝ Սփյուռքի համար Հայաստանը ՀԱՅՐԵՆԻՔ Է , պատմություն, հենարան, տուն գալու, տան օդը շնչելու, հողուքարը գրկելու, հույս ունենալու, ամուր լինելու բարոյահոգեբանական պատվար, հենարան, հորանց տուն։ Այ քանդիչ, ախր չի էլ ամաչում, չի էլ զգուշանում եւ թուրքի մտքերն է գեներացնում։
Չեմ զարմանում, լավ է անում, բոլորիս հասնում է, արժանի ենք, որովհետեւ դեռ ինքը ինչ-որ բաներ է ասում։
Սփյուռքում եւ Հայաստանում դրան դեռ «ընտրեցին» եւ սա էլ պատասխանն է։
Երբ Վազգեն Սարգսյանը 1998-ին Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովը նախաձեռնեց եւ համայն աշխարհից եկան մեր հայրենակիցները, նրանք չեկան «մեթոր» լինելու, եկան՝ ձեռք մեկնելու, աջակցելու, հայրենիքը իրենց ձեւով , իրենց չափով զարգացնելու։
Երբ Սերժ Սարգսյանը որեւէ կարեւոր հարցից առաջ գնում էր Սփյուռքի հետ խոսելու, քննարկելու, կարծիք լսելու, նա չէր գնում որպես Սփյուռքի մենթոր, գնում էր իր հայրենակիցների մոտ, նրանց կարծիքը եւս լսելու, հարգելու, մեծարելու։
Երբ ասում ենք աշխարհում 10 միլիոն հայ կա, ուրախանում ենք, որ դեռ հայ կա։ Եւ խոսքը ազգի մասին է, ոչ ուրիշ տարածքների մասին։
Ի՞նչ եմ բացատրում, դա չի հասկանալու։
Չնայած, ինքը էս ամեն ինչը լավ էլ գիտի, դրա համար էլ սարսափում է Սփյուռքից, նաեւ ՝ ասել են՝ անում է։
Ինչպես Հայաստանն է քանդում, նույն ջանասիրությամբ էլ Սփյուռքն է քանդում։
Դրանով փորձում է ոչնչացնել, մոռացության մատնել Սփյուռքի առաջացման պատմական փաստը, հայկական Սփյուռքի առաջացման դաժան, ողբերգական պատճառը՝ թուրքիայի իրականացրած Ցեղասպանությունը»:

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան