ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. « Առուշ Առուշանյանից բացի սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել: Մեղրիի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանն է հայտ ներկայացրել առաջիկայում սպասվող Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններում գլխավորել ՔՊ ցուցակը: Մեր տեղեկություններով, Քաղպայմանագիրն այսօր կայանալիք վարչության նիստում պետք է ընտրություն կատարի տարածքային խորհրդի նեւկայացրած երեք թեկնածուների միջեւ, որոնցից մեկը Մխիթար Զաքարյանն է: Մյուս երկու թեկնածուներն են համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանը և գործարար Սերգեյ Գալստյանը: Հիշեցնենք, որ օրերս կալանավորվեց Մեղրիի համայնքապետ խաչատուր Անդրեասյանը, իսկ այսօրվա բրիֆինգում խոսելով Առուշ Առուշանյանի՝ ՔՊ-ի կողմից առաջադրման մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման անսպասելի դաշինքներ ու առաջադրումներ էլի են լինելու: Հիշեցնենք նաև, որ Մխիթար Զաքարյանը «սյունյաց ողջույնների» հեղինակներից էր և Աննա Հակոբյանի հասցեին կոշտ արտահայտություն էր թույլ տվել, ապա ներողություն խնդրել: Իշխանական ճամբարին է հարել նաև Քաջարանի նախկինում ընդդիմադիր համայնքապետը»:
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
