Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
![]() 2026 թվականի սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքում նախատեսվում է անցկացնել «Հիշատակի օր» խորագրով հանրային հավաք և լուռ սգո երթ՝ ի հիշատակ հայրենիքի կորստի և նահատակների։ «Նյուզ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել Զոհվածների հարազատների նախաձեռնության անդամ Հասմիկ Միքայելյանը։ Հանրային հավաքի և լուռ սգո երթի նպատակն է հարգանքի տուրք մատուցել 1988-2023 թվականներին Արցախի ազատության, անվտանգության և հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայրենակիցների հիշատակին, ինչպես նաև ոգեկոչել անհայտ կորածներին, գերության մեջ գտնվող հայրենակիցներին, ռազմական գործողությունների, բռնի տեղահանության և դրանց հետևանքների պատճառով զոհված խաղաղ բնակիչներին ու 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերին։ Հավաքը նախատեսվում է սկսել 2026 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարի հարակից տարածքում։ Այնտեղից մասնակիցները լուռ սգո երթով կշարժվեն դեպի պանթեոնի տարածք։ Միջոցառման ավարտը նախատեսվում է ժամը 15։00-ին։ Երթի ավարտին էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախատեսվում է իրականացնել հիշատակի արարողություն՝ աղոթքով, ծաղիկների խոնարհմամբ զոհվածների շիրիմներին և լռության րոպեով։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
