Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
![]() Երևանի Հաղթանակ զբոսայգում սեպտեմբերի 12-13–ին կհանդիպեն 11 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներներ, արհեստագործ վարպետներ ու մշակույթի ներկայացուցիչներ՝ «Անցյալի ապագա» միջազգային մշակութային փառատոնի շրջանակում։ Միջազգային հյուրերը Հայաստանում կմնան մինչև սեպտեմբերի 14-ը։ «Անցյալի ապագա» նախագիծը նվիրված է ազգային մշակութային ժառանգության պահպանմանը, վերաիմաստավորմանն ու ժամանակակից աշխարհում նորովի ներկայացմանը։ Փառատոնի առանցքում է էթնիկ նորաձևությունը՝ ազգային տարազների, ավանդական զարդանախշերի և հնագույն արհեստների ժամանակակից մեկնաբանություններով։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են էթնո-նորաձևության ցուցադրություններ, տարբեր ժողովուրդների ազգային հագուստի ներկայացումներ, «Վարպետների քաղաք», դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, շնորհանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ, երաժշտական և թատերական ծրագրեր։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
