«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
![]() Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․ «Արդեն տևական ժամանակ է՝ հանրային քննարկումների և պաշտոնական շահարկումների առարկա է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին վերագրվող շարժական և անշարժ գույքի վերաբերյալ հարցը։ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը նպատակահարմար է համարում ներկայացնել պարզաբանում՝ նշված գույքի պատկանելության, իրական փաստերի, ինչպես նաև իրավասու մարմնի հաղորդագրության մեջ ներառված տեղեկությունների վերաբերյալ։ Պարզաբանմանը կից ներկայացվում են համապատասխան փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գ. Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը։ Պարզաբանում՝ Գագիկ Խաչատրյանին վերագրվող գույքերի և դատախազության հաղորդագրությունում տեղ գտած անճշտության վերաբերյալ․ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ս․թ․ սեպտեմբերի 1-ին հայտնել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա ընտանիքի անդամներից գույքերի ու ֆինանսական միջոցների ենթադրյալ բռնագանձման ցանկը։ Առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, բայց այստեղ անհրաժեշտ է փաստերի ճշգրտում կատարել: Գագիկ Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքի» իրական պատկերը Փաստաբանական խմբին տրամադրված նյութերում նշված 193 գույքի վերաբերյալ տեղեկատվությունը կարիք ունի մանրամասն պարզաբանման, քանի որ առանձին սեփականության վկայականների քանակը չի արտացոլում փաստացի ինքնուրույն օգտագործվող գույքերի թիվը։ Մասնավորապես, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հարակից տարածքում որպես մեկ միասնական հողատարածք օգտագործվող տարածքին առնչվում է մոտ 90 սեփականության վկայական։ Դա պայմանավորված է նրանով, որ տարածքը ձևավորվել է տարբեր տարիներին՝ առանձին հատվածների ձեռքբերմամբ, որոնք հետագայում գրանցման առումով չեն միավորվել, թեև փաստացի օգտագործվում են որպես մեկ ամբողջություն՝ այգեգործական նպատակով, այնտեղ հիմնականում առկա են պտղատու ծառեր: Ինչ վերաբերում է ցանկում ներառված մյուս գույքերին, ապա դրանք պատկանում են ոչ միայն Գագիկ Խաչատրյանին կամ նրա ընտանիքի անդամներին, այլև տասնյակ այլ անձանց՝ շուրջ մեկ տասնյակ այլ ընտանիքներից։ Այդ անձանց պատկանող գույքերը ևս վերագրվում են Գագիկ Խաչատրյանին՝ «փոխկապակցվածության» վարկածի հիման վրա։ Մենք՝ փաստաբաններս, բազմիցս ներկայացրել ենք իրավական և փաստական հիմնավորումներ այն մասին, որ այլ անձանց պատկանող այդ գույքերի ձեռքբերումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը կապված չեն Գագիկ Խաչատրյանի հետ։ Մեր գնահատմամբ՝ առանց այս հանգամանքների պատշաճ ներկայացման ծավալուն գույքային ցանկերի հանրայնացումը հանրության շրջանում թյուր պատկերացում է ձևավորում ինչպես գույքերի իրական քանակի, այնպես էլ դրանց պատկանելության վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ցանկում նշված մնացած գույքերին, ապա դրանք պատկանում են ոչ միայն Գագիկ Խաչատրյանին կամ նրա ընտանիքին, այլև տասնյակ, այլ անձանց և շուրջ մեկ տասնյակ այլ ընտանիքների։ Այս գույքերը ևս վերագրվում են Գագիկ Խաչատրյանին՝ առաջ քաշելով «փոխկապակցվածության» վարկածը։ Մենք՝ փաստաբաններս, բազմիցս իրավական և փաստական հիմնավորումներ ենք ներկայացրել առ այն, որ ՀՀ դատախազության կողմից ծավալուն գույքային ցանկերի հանրայնացումը դրանց սեփականության իրավունքի ծագման վերաբերյալ որևէ կապ չունեն Գագիկ Խաչատրյանի հետ։ ՀՀ գլխավոր դատախազության կողմից Գագիկ Խաչատրյանին ենթադրաբար վերագրվող ոչ գույքային ունեցվածքի մասով Հաջորդ թյուրըմբռնումը կապված է Գագիկ Խաչատրյանին վերագրվող 1 ՄԻԼԻԱՐԴ 451 ՄԻԼԻՈՆ դոլարի պարտատոմսերի ունեցվածքի ենթադրյալ առկայությանը: Սակայն պարտադիր է, որ թե՛ մասնագիտական հանրույթը և թե՛ գործի մանրամասներով հետաքրքրված հանրությունը տեղեկացված լինի, որ․ Փաստաբանների կողմից Դատախազությանը ուղղված զանգերի ու գրությունների արդյունքում կայքում ճշգրտվել է թիվը «շտկված» մակագրությամբ, |

«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
5813:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8712:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
6211:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10108:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
15600:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
21000:06
