«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան
![]() «Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի»,- Տիգրանաշենից հրապարակված տեսանյութում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ մանրամասնելով. «Գյուղացիները չեն ցանկանում լքել Տիգրանաշենը։ Նրանք ցանկանում են մնալ իրենց հայրենիքում և ապրել ու աշխատել այստեղ։ Տիգրանաշենը Արարատյան դաշտի գյուղերից մեկն է և Երևանից ընդամենը 40 րոպե է հեռու։ Սակայն բնակիչները նշում են, որ գյուղը տարիներ շարունակ անտեսված է, որևէ լուրջ զարգացման ծրագիր չի իրականացվել, և մարդիկ չեն պատկերացնում՝ ինչպիսի ապագա է իրենց սպասվում: Տիգրանաշենը հանձնում է ՔՊ-ն, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի զարգացմաան այլընտրանքային ծրագիր: Զարգացումը պետք է լինի տուրիստական և գինեգործական ուղով: Տիգրանաշենը պետք է զարգանա, այլ ոչ թե վերածվի հերթական չզարգացող գյուղի։ Տիգրանաշենը պետք է մնա հայկական։ Այստեղով անցնում է Հայաստանի գլխավոր ռազմավարական ճանապարհ՝ Երևանը Վայոց ձորի և Սյունիքի հետ կապող ճանապարհը։ Դրա կարևոր հատվածը՝ մոտ 8 կմ, անցնում է Տիգրանաշենով»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
