AliExpress-ից գնված զգեստի պատճառով ռուս աղջկա հարսանիքը չի կայացել
524
Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2026 թ., 15:31
![]() Ռուս աղջկա հարսանիքը չի կայացել չինական AliExpress մարքեթփլեյսից գնված հարսանեկան զգեստի պատճառով, հայտնում է Baza թելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ Պետերբուրգի բնակչուհին հարսանեկան զգեստը պատվիրել է AliExpress-ից, քանի որ տեղական խանութում նմանատիպ զգեստն արժեր մոտ 100 հազար ռուբլի։ Աղջկա խոսքով՝ ինքը և փեսացուն ամբողջ հարսանիքի համար նախատեսել էին 250 հազար ռուբլի, ուստի նա որոշել էր խնայել զգեստի վրա։ Սակայն սեպտեմբերի 9-ին նախատեսված արարողությունից ընդամենը մի քանի օր առաջ հարսնացուն վաճառողից զգեստի փոխարեն փոքրիկ փաթեթ է ստացել։ Պարզվել է, որ նրան ուղարկել էին ափի չափի՝ տիկնիկի համար նախատեսված փոքրիկ զգեստ։ Արդյունքում անհաջող գնումի պատճառով հարսանիքը ստիպված են եղել հետաձգել։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
