«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ
![]() Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 6 (վեց) հարց՝ 1․ «ՖՄ-105․5» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 30 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): 2. «ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ․» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 28 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): 3. «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 25 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): 4․ «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 24 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): 5. «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 27 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): 6․ «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 26 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): Նիստի օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովի՝ սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթները ներկայացրեց իրավական ապահովման բաժնի պետը։ Համաձայն Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության արձանագրության, լսողական հեռարձակողները չեն ապահովել հայերեն տեսալսողական հաղորդումների տոկոսային ժամաքանակը։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից: Նիստին ներկա ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսակետները։ Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց Ընկերությունների նկատմամբ կիրառել տուգանք՝ յուրաքանչյուրը 300.000 ՀՀ դրամի չափով։ Որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»։ Աղբյուրը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
