Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները
![]() Ջրային կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին, խմելու ջրի մաքրման համակարգերի արտադրությամբ, տեղադրմամբ և շահագործմամբ զբաղվող բելգիական BOSAQ ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյքոբ Բոսսաերին, ինչպես նաև ընկերության միջազգային հարաբերությունների պատասխանատու Էնթոնի Տարիգանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ խմելու ջրի ապակենտրոնացված մաքրման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջանաձև ջրօգտագործման՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանող տարբերակները։ Բելգիական BOSAQ ընկերությունը մասնագիտացած է ինքնավար, մոդուլային և վերականգնվող էներգիայով աշխատող ջրի մաքրման համակարգերի մշակման գործում։ Ընկերության կողմից առաջարկվող լուծումները հատկապես կիրառելի են հեռավոր և գյուղական համայնքների համար։ Աղբյուրը` Ջրային կոմիտե |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
