«Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում` Բրյուսելից»․ Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից. Եվրոպական հանձնաժողովը վաղաժամ է համարել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար կոնկրետ ժամկետ սահմանելը։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոն, անդրադառնալով մինչև 2029 թվականը վիզային ռեժիմի ազատականացման հասնելու Երևանի ծրագրերին, արձանագրել է՝ «դեռ շատ վաղ է նման ճշգրտության համար»։ Այս հայտարարությունը էական կոնտրաստ է բացահայտում Երևանի և Բրյուսելի դիրքորոշումներում: Վիզային ռեժիմի ազատականացման խոստումը ներառվել է ՔՊ-ի նախընտրական, այնուհետև՝ կառավարության 2026–2031 թվականների ծրագրում։ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել է, որ իշխանությունը մտադիր է այդ արդյունքին հասնել 2029 թվականի ընթացքում։ Վիզաների ազատականացումը կախված չէ միայն Հայաստանի կառավարության քաղաքական կամքից, գործընթացը ենթադրում է ԵՄ-ի սահմանած չափանիշների կատարում, դրանց գնահատում և եվրոպական համապատասխան ինստիտուտների որոշումներ։ Հետևաբար, Երևանի նշած տարեթիվը ԵՄ-ի ստանձնած պարտավորություն կամ երաշխավորված վերջնաժամկետ չէ։ ԵՄ-ի հետ առանց վիզայի հաղորդակցությունը Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար կարևոր և սպասված հնարավորություն է։ Ընտրություններից առաջ նման զգայուն հարցում կոնկրետ տարեթիվ ներկայացնելն անխուսափելիորեն ունեցել է նաև ընտրական նշանակություն։ Եթե այն համաձայնեցված չէր եվրոպական կողմի հետ, ապա գործ ունենք մանիպուլյացիայի, հանրային սպասումների շահագործման հետ: Իհարկե հարցեր կան նաև Բրյուսելին։ Եթե եվրոպական կառույցները չեն հաստատում Երևանի նշած ժամկետը, կարող էին դա նույն հստակությամբ արձանագրել նաև նախընտրական շրջանում։ Մինչև ընտրությունները, սակայն, Բրյուսելը հրապարակայնորեն չէր սահմանազատվում Փաշինյանի խոստումից։ Տպավորություն է ստեղծվում, որ նախընտրական շրջանում Բրյուսելը չէր ցանկանում հրապարակային հակասության մեջ մտնել Փաշինյանի իշխանության հետ և թուլացնել նրա եվրոպական օրակարգի ընտրական ազդեցությունը, իսկ այժմ սահմանազատվում է մի խոստումից, որի իրականացումը չի կարող երաշխավորել։ Գլխավոր պատասխանատվությունը, սակայն, Հայաստանի իշխանությանն է, որը ոչ թե չափազանց լավատեսական կանխատեսում է արել, այլ զբաղվել է հանրային սպասումների քաղաքական շահագործմամբ: ՔՊ-ն ընտրողին վաճառել է մի խոստում, որի կատարումը չէր կարող երաշխավորել»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
