«Կխնդրեմ տիկին Կարապետյանին՝ մանրամասն ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները»․ Էդգար Ղազարյան
![]() «Կխնդրեմ տիկին Կարապետյանին՝ իր ելույթում մի քիչ ավելի մանրամասն ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր առնչություններն ու հարաբերությունները»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ական Մարիա Կարապետյանի թեկնածությանը, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Կարապետյանն ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներում, որը, ըստ նրա, կենսագրականի ներկայացման ժամանակ ընդգրկված չի եղել։ «Ես բաց չեմ թողել, նշել եմ, որ տիկին Կարապետյանը տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծման ծրագրերի համակարգող է եղել և, եթե չեմ սխալվում, հենց այդ ծրագրի շրջանակում է ձեր գործընկեր Գառնիկ Դավթյանը Վրաստանում հանդիպել Հայաստան-Ադրբեջան երիտասարդական խմբերին»,- արձագանքեց ՔՊ-ական Սոնա Ղազարյանը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
