«Ծովինար Վարդանյանի լուսահոգի հայրը նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել․ դա խմբակցությունում կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ»․ Էդգար Ղազարյան
![]() ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը։ «Ձեր խմբակցության պատգամավորները հաճախ են ԱԺ-ում տարբեր պատգամավորների կամ նրանց ծնողների մասին խոսելուց հիշատակում նրանց՝ մինչև 2018թ․ զբաղեցրած պաշտոնները՝ դա ներկայացնելով որպես բացասական դրսևորում։ Տիկին Վարդանյանի լուսահոգի հայրը (Գևորգ Վարդանյան-խմբ․) 1993թ․ զբաղեցրել է ՀՀ պետնախարարի պաշտոնը, 1995-98թթ․ պաշտպանության նախարարի տեղակալի, 1998-2000թթ. բնապահպանության նախարարի։ Այդ հանգամանքը ձեր խմբակցության ընդհանուր արժեհամակարհգային տեսանկյունից կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ՝ թեկնածուի առաջադրման իմաստով»,- հարցրեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Ըստ երևույթին ընդդիմադիրները չեն հասկացել, որ ոչ թե պաշտոնն է խնդիր, այլ պաշտոնը սեփական շահի համար օգտագործելու, կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու փաստը»,- արձագանքեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
