«Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում»․ Լիա Սարգսյան
![]() Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է․ «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» թաղամասում ուշագրավ և միաժամանակ մտահոգիչ միջադեպ է արձանագրվել։ «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված քաղաքացին վազում մեկ այլ քաղաքացու հետևից՝ ընթացքում հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ։ Ուշագրավ է, որ նորակառույց «Բյուրեղ» թաղամասում անվտանգության այդ մակարդակն է, որ քաղաքացին կարող է ավտոմատով վազել մեկ այլ քաղաքացու հետևից։ Իսկ եթե այդ ընթացքում զենքից կրակոց արձակվե՞ր։ Ո՞վ էր երաշխավորելու, որ գնդակի թիրախում չէր հայտնվի դեպքի հետ որևէ կապ չունեցող բնակիչ կամ պատահական անցորդ։ «Սեպտեմբերի 4-ին օպերատիվ տեղեկություն ենք ստացել, որ Արշակունյաց պողոտայում երկու քաղաքացի վիճաբանել են, տղամարդկանցից մեկը մեքենայի բեռնախցիկից հանել է հրազենին նմանվող առարկա, հնչեցրել է հայհոյանքներ, կրակոցներ չեն եղել: Ինքնությունը պարզել ենք, բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին ներկայացել է, ձերբակալել ենք»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Ահա ամբողջ պատկերը մեր երկրում տիրող «խաղաղության» և անվտանգ միջավայրի մասին»։ Աղբյուրը` Լիա Սարգսյան |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
