Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ.

«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»

89
Այսօր, 09:00
«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց։ Պապիկյանը փորձում է ներկայացնել, որ հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու ճանապարհին է:

Սակայն, մեր տեղեկություններով, հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին է նմանվում առայժմ բացառապես ոչ առաջնային նշանակություն ունեցող հարցերում միայն: Օրինակ, զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ»՝ պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված՝ գլխարկը հանելուց հետո:

Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն և ձեռքը գլխին մոտեցնեն: Մեր աղբյուրն ասաց, որ այս անիմաստ փոփոխությունները զինվորականությանն ակնհայտորեն դուր չեն գալիս»: