Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2026 թ.

«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան

69
Այսօր, 13:24
«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞ւ չեն հրապարակում բոլոր զոհվածների անուն-ազգանունները.
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը զինծառայողներ են, 78-ը՝ քաղաքացիական անձինք։
ՔԿ-ի տվյալներով՝ այս պահին անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի։ Ես այդ տվյալներին չեմ հավատում, քանզի անցած 6 տարում այդպես էլ ամբողջական կերպով չեն հրապարակել բոլոր զոհվածների անուն-ազգանունները, նրանց ծննդյան թիվը, զոհվելու վայրը։ Եթե թաքցնելու բան չունենային, վաղուց հրապարակած կլինեին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան