«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան
![]() Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հարց բարձրացրեց Երևանի մետրոպոլիտենի վերաբերյալ: «Այն իր հնարավոր հզորության երևի կեսով է գործում, պատճառը՝ շարժակազմի սակավ լինելն է: Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է՝ չեն տեղավորվում մարդիկ, բողոքում են: Ե՞րբ կունենանք շարժակազմ, լիարժեք գործող գնացքներ»,- հարցրեց նա: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ մրցույթ է իրականացվել, կառավարությունից ֆինանսավորում ստանալու փուլում են. «Որպեսզի առկա շարժակազմի վերանորոգումը ստացվի ու նոր շարժակազմ ձեռք բերվի: Մետրոպոլիտենի արդիականացումը մեր ծրագրերի կարևոր մասն է»,- նշեց Գրիգորյանը: Հիշեցնենք՝ քննարկվում է «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին հարցը: Ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
