«Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ»․ Գագիկ Սուրենյան
148
Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2026 թ., 10:42
![]() Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ» խորագրով։ «Եղանակային առումով այս շաբաթ բավականին խաղաղ է լինելու, որովհետև հիմնականում գտնվելու ենք անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում։ Սեպտեմբերի 7-ին հետկեսօրյա ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում ու Սյունիքում, իսկ սեպտեմբերի 8-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը և սեպտեմբերի 8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, բայց սեպտեմբերի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»։ Աղբյուրը` Գագիկ Սուրենյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
