Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Փաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»

176
Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2026 թ., 09:12
Փաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այժմ զբաղված է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելիք համայնքապետերի թեկնածուների, ցուցակներում ընդգրկվելիք ավագանու անդամների ընտրությամբ։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության նիստերի ժամանակ այս հարցն էլ են քննարկելու:

Ավելի շուտ՝ Փաշինյանը որոշելու է, վարչությունը դակելու է նրա որոշումները՝ ներկուսակցական դեմոկրատիայի քողը պահպանելու նպատակով: Նախնական տեղեկություններով, ընտրական համայնքների կուսակցական կառույցներին հանձնարարվել է առնվազն մի քանի մրցունակ թեկնածու ներկայացնել վարչության դատին, որպեսզի հասկանան, թե ով է ամենաանցողիկը, ըստ այդմ էլ՝ կազմեն ցուցակները»: