«Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են»․ Սիրանուշ Սահակյան
![]() «Բաքվում գտնվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն, պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում․ նրանք չեն տեսնում հարազատներին, հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, ԿԽՄԿ ներկայացուցիչների»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Նրանց այլ իրավունքներն էլ են խախտվում, բայց գերագույն խնդիրն այն է, որ նրանք բացարձակ մեկուսացվածության մեջ են գտնվում։ Դատապարտյալները պետք է օգտվեն նամակագրության իրավունքից, ունեն նաև կարճատև և երկարատև այցելությունների իրավունք, այս իրավունքները ևս չեն պահպանվում։ Միակ բանը, որը տրամադրված է՝ վերահսկելի հեռախոսային զանգերն են, որոնց հաճախականությունը և տևողությունը տարբեր են, և բոլոր զանգերը վերահսկվող են, դրանք հայեցողական են և կախված բովանդակությունից՝ կարող են հարկադիր ընդհատման երթարկվել»,- նշեց Սահակյանը։ «Հեռախոսազանգերի ընթացքում վերջին ամիսներին ինտենսիվացել է առողջական խնդիրների բարձրաձայնումը և մշտապես դժգոհություններ կան, որ բուժօգնությունը պատշաճ կերպով չի կազմակերպվում»,- հավելեց իրավապաշտպանը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
