«Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում մեծ հարսանիքի կնքահայր լինելը որակվել է որպես հանցավոր գործունեություն»․ Սիրանուշ Սահակյան
![]() «Հրապարկվել է Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացությունը և դատավճիռը։ Դատավճռի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ ու աննախադեպ խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքը լեգիտիմ չէ, և մենք մեր փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: «Այս դատավճիռն էտալոնային է, որտեղ ոչ միայն խախտված են իրավական ու բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության և բանականության սահմանները, այնտեղ տեղ գտած փաստերը և, այսպես կոչված, ապացույցները և դրանց հիման վրա կատարված եզրահանգումները ուղղակի չեն տեղավորվում մարդկային առողջ դատողության, ողջամտության, բանականության տիրույթում․․․ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ՝ այդ թվում նաև ագրեսիա դրսևորելը և մարդկային զոհեր պատճառելը։ Նշվում է, որ 2021թ․ նոյեմբերի 16-ին հայկական Զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա, եղել է հակազդում և դրա հետևանքով եղել են զոհեր, տուժածներ։ Որպես ապացույց դատարանում հանդես է եկել տուժածը, որը նշել է, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել: Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին․․․ Հիշեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանն Արցախում պետնախարարի պաշտոն է ստացել 2022թ․ նոյեմբերի 4-ին»,- նշեց իրավապաշտպանը։ Նա նաև հավելեց, որ Ռուբեն Վարդանյանն իր գործունեության ընթացքում տարբեր բարեգործական, սոցիալական ծրագրեր է իրականացրել, և այդ դրվագները ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն։ «Օրինակ՝ վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, կամ Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, և այս հարսանիքի կնքահայր լինելը կրկին որակվել է որպես հանցավոր գործունեություն։ Դրվագներ կան նաև, որոնք առնչվում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը»,- մանրամասնեց Սահակյանը: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
