Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սոչիի նավթաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել
![]() Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և «Սիրիուս» դաշնային տարածքի վրա․ հարվածների հետևանքով նավթաբազայում հրդեհ է բռնկվել, քաղաքի երկինքը պատվել է սև ծխով, իսկ օդանավակայանի աշխատանքը մի քանի ժամով սահմանափակվել է։ Մոնիթորինգային ալիքները գրում են, որ Սոչի քաղաքում հարձակման է ենթարկվել «Լուկօյլի» կամ «Ռոսնեֆտի» նավթաբազան։ Astra-ն գրում է, որ խոսքը «Ռոսնեֆտ-Կուբաննեֆտեպրոդուկտ» ընկերության նավթաբազայի մասին է։ Astra-ի տվյալներով՝ հարվածներից հետո հրդեհ է բռնկվել Աբխազիայի հետ սահմանին մոտ գտնվող Սիրիուս ավանի շրջանում։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այնտեղ տեղակայված է Ս-300 կամ Ս-400 զենիթահրթիռային համակարգ։ Հաղորդվում է, որ ԱԹՍ-ները հարձակվել են նաև Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի վրա։ Ուֆայի օդանավակայանը նույնպես ժամանակավորապես դադարեցրել է չվերթները։ Exilenova+-ը հարձակման թիրախ է անվանել Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանը, իսկ Supernova+-ը՝ «Ավանգարդ» դաշնային պետական ձեռնարկության պաշտպանական նշանակության օբյեկտը։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
