Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքական դաշտում շարունակում է ինտրիգային մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի առաջիկա ընտրությունների հարցը։ Հոկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի մի շարք խոշոր համայնքներում նախատեսված են համայնքի ղեկավարի ընտրություններ, և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին ակտիվորեն քննարկվում են թեկնածուների հարցերը և չեն գտնում բոլոր տեղերում արժանի փոխարինողներ։ Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Աբովյանի քաղաքապետի թեկնածուի ընտրությունը։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ իշխանության ներսում առավել հավանական տարբերակը Էդուարդ Բաբայանի թեկնածությունն է։ ՔՊ-ում վերլուծել են, որ Բաբայանը Աբովյանում ունի մեծ ճանաչելիություն և ընտրողների շրջանում անհրաժեշտ աջակցություն, ինչն էլ կարող է ՔՊ-ին հնարավորություն տալ քաղաքապետի ընտրություններում հաղթանակ ապահովել։ Այլ պարագայում էլի կպարտվի ՔՊ-ն այդ համայնքում։ Էդուարդ Բաբայանն այժմ ղեկավարում է Աբովյան համայնքը։ 2021 թվականի դեկտեմբերին նա ընտրվել էր Աբովյանի համայնքապետ՝ ստանալով 14 մանդատ, այն դեպքում, երբ ՔՊ-ի իշխանական թեկնածուն՝ Պավել Ցուգունյանը, իր ողջ ռեսուրսներով ստացել էր 12 մանդատ։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ի տարածքային կառույցներին, իհարկե, այս փուլում հանձնարարվել է ներկայացնել երկուական թեկնածու, որից հետո կուսակցության համապատասխան մարմինը պետք է ընտրություն կատարի։ Սակայն իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ, չնայած թեկնածուների ընտրության պաշտոնական գործընթացը դեռ չի ավարտվել, ներքին քննարկումներում նախապատվությունը կարծես թե տրվում է հենց Էդուարդ Բաբայանին՝ որպես կարող թեկնածու։ Միևնույն ժամանակ, նկատենք, որ այս պահի դրությամբ ՔՊ-ն պաշտոնապես չի հայտարարել Աբովյանի համայնքապետի թեկնածուի անունը»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
