Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Կիրանցում ծնված, Իջևան համայնքի Ազատամուտ գյուղում բնակվող Արայիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք Ազգային Ժողովի հերթական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ 2026 թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի Դիլիջան բնակավայրի կենտրոնական հատվածում կազմակերպված հավաքին մասնակցելով՝ «քաղաքական կամ այլ հայացքներից ելնելով, հաստատապես տեղյակ լինելով իր խոսքերի հրապարակայնորեն ցուցադրվելու հանգամանքի մասին», Ռ.Քոչարյանի՝ «Պատը լա՞վ եք պահում» հարցին ի պատասխան, ինչ որ անձանց նկատմամբ «բռնություն գործադրելու հրապարակային կոչ է հնչեցրել», որը, ըստ մեղադրանքի, դրսևորվել է «Ես էդ պատի տակին մարդկանց գնդակահարելու եմ, ես ասել եմ, ասելու եմ, ոչ էլ վախենում եմ» արտահայտությամբ, որը տարածվել է զանգվածային լրատվության միջոց հանդիսացող համացանցում՝ «Ազատություն» լրատվական կայքում: Արայիկ Ղազարյան ազատամարտիկ է, հրետանու սպա է եղել, նրա եղբայրը 1992թ․ զոհվել է Ոսկեպարում։ Ղազարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»)։ Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։ 2026 թ․ մայիսի 26-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա.Ղազարյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք՝ 1 ամիս ժամկետով և բացակայելու արգելք։ 2026թ․ հունիսի 23-ին Իջևան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանը որոշել է Ա․ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին հանրային մեղադրող Վահե Գրիգորյանի միջնորդությունը մերժել, կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխել և նրան ազատ արձակել դատական նիստերի դահլիճում, պահպանելով բացակայելու արգելքը: Այս քրեական գործով դատավարությունը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Դատական վերջին նիստը կայացել է հուլիսի 9-ին, հաջորդը նշանակված է սեպտեմբերի 17-ին։ Քրեական գործով մեղադրող Վ․ Գրիգորյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, դատարանին խնդրելով ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2026թ. որոշումը, մեղադրյալ Ա․ Ղազարյանի նկատմամբ բացակայելու արգելքի կիրառումը ճանաչելով անթույլատրելի եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանք՝ 3 ամիս ժամկետով: Օգոստոսի 6-ին վերաքննիչ քրեական դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ որոշել է Տավուշի մարզի դատախազի տեղակալ Վ․ Գրիգորյանի բողոքը մերժել, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2026թ․ հունիսի 23-ի որոշումը թողնել անփոփոխ։ Մարդուն մի նախադասության համար դատում են եւ դատելով էլ չեն սահմանափակվում, ուզում են բանտային կալանքի մեջ պահել: Երեւի մեր վրիժառու ժամանակների ոգով են առաջնորդվում մեղադրողները: Մանավանդ մեղադրյալը Քոչարյանի համակիր է»: |

«Հանրաքվեն պարտադրանք չի, Սահմանադրություն փոխելն է պարտադրանք». Մանուել Մանուկյան (տեսանյութ)
7102:06
«Մհեր Գրիգորյանը ոչ թե փոԽվարչապետ է, այլ փոՂվարչապետ». Էդգար Ղազարյան
117Երեկ, 21:18
«Ձրի ա կեր». Բաբկեն Նավասարդյանը ներկայացրել է «Անասուններ»-ի նոր սերիան (տեսանյութ)
162Երեկ, 19:00
«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին, ի դեմս՝ Գագիկ Ծառուկյանի». Արա Աբրահամյան
169Երեկ, 18:30
«Առողջապահական ապահովագրություն կամ «ձրի օպերացիա» փուչիկը»․ Հակոբ Բադալյան
120Երեկ, 17:48
Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան
136Երեկ, 17:36
