«Պետք է ունեզրկվեն․ ամեն ամսի 1-ի օրը պետք է քարտը ստուգեն՝ տեսնեն թոշակը նստե՞լ է, թե՞ չէ»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Թող բոլոր կոռուպցիոներները՝ ներկա և նախկին, տեսնեն, որ որևէ մեկը չպիտի պլստալու»,- այս մասին այսօր ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Թող բոլոր կոռումպացվածները տեսնեն, որ իրենք հատ-հատ պետք է կրեն իրենց պատասխանատվությունը։ Եթե նախկինում նրանք հնարավորություն ունեին իրենց գողացածի մեծ մասը տալ, փոքր մասը պահել, հիմա հնարավորություն չունեն։ Այդ մարդիկ չգիտեմ, թե ինչքան կնստեն և երբ դուրս կգան, որովհետև քրեակատարողական հիմնարկում պետությունը նրանց կեցությունը կապահովի, բայց երբ հայտնվեն ազատության մեջ, պետք է ամեն ամսի 1-ի օրը երեք անգամ իրենց քարտը ստուգեն՝ տեսնեն թոշակը նստե՞լ է, թե՞ չէ, որովհետև դա պետք է լինի նրանց ապրուստի միակ միջոցը։ Այո, նրանք պետք է ունեզրկվեն՝ բառիս բուն իմաստով։ Եվ ուզում եմ արձանագրել, որ այն, որ այդ մարդիկ 8 տարի շարունակել են մնալ ազատության մեջ և տիրապետել են իրենց ունեցվածքը, դա ընդամենը նրա պատճառով է, որ Հայաստանում գործող մաֆիան, ցավոք, մինչ օրս էլ իր շոշափուկներն ունի կառավարման բոլոր մարմիններում, և իմ պարտքն է Հայաստանի ժողովրդի առաջ այդ բոլոր շոշափուկները հատ-հատ գտնել, կտրտել և արմատախիլ անել։ Թող որևէ մեկը չկասկածի, որ վճռականորեն գնալու ենք այս ճանապարհով»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
