«ՀՀ իշխանությունը ռազմաբազան փորձում էր օգտագործել որպես շանտաժի միջոց, ռուսներն այդ խաղաքարտը վերցրին»․ Արման Աբովյան
![]() «Այս իշխանությունը ռազմաբազան փորձում էր օգտագործել որպես շանտաժի միջոց, այսինքն՝ եթե սա չանեք, ռազմաբազան կհանենք․ ռուսները, ըստ էության, այդ խաղաքարտը Փաշինյանի ձեռքից վերցրին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ խոսելով Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին Պուտինի հայտարությունից։ Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ ընդդիմադիր գործիչը նշեց․ «Մենք Բիշքեկում ոչ մի բան չստացանք, բացի մի հանգամանքից, որ երկխոսությունն ավարտված չէ։ Եվ կարևոր է ընդգծել, որ երկխոսությունը Մոսկվայում է տեղի ունենալու, ֆորմալ առումով փորձելու են հարաբերությունների ընդհանուր փաթեթը նայել, բայց քանզի այս իշխանությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ կառավարվում է այլ կենտրոններից, ապա որոշողները իրենք չեն»։ |

«Պուտինը կարող է հանդիպել Թրամփի հետ Չինաստանում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովում». Ուշակով
5714:55
Ուիտկոֆը և Քուշները ժամանել են Կիև
7914:19
«ԱՄՆ-ն գիշերային ժամերին ականազերծել է Հորմուզի նեղուցը». #FT
13012:37
Պուտինը հաստատել է իր մտադրությունը՝ Ուկրաինայի հակամարտության հարցով շարունակել աշխատանքը ամերիկացիների հետ
9111:31
«Լենինին ճիշտ եք հիշել»․ Վարդան Բալյան
8909:06
«Կեղտոտ գործ կար անելու․ ընտրեցին ամենանենգ գործակալներին»․ Արթուր Համբարձումյան
15903:06
