«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգերի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը դրա մեջ չի մտնում». Նիկոլ Փաշինյան
![]() «Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգերի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե Ալիևը արդյոք Բիշքեկում իրենց հանդիպման ժամանակ չի խոսել Սահմանադրության փոփոխման մասին: «Ընդհակառակը՝ արձանագրում ենք, որ մենք արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգը և հարցը չենք քննարկում, և ընդհակառակը՝ մեր ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրներ ընդդիմության խոսույթը չվերցնեն և իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից, որովհետև դա բացառապես ՀՀ-ի ներքին խնդիրն է»,- ասել է Փաշինյանը։ «Քանի որ շատ բուռն քննարկումների տեղիք է տալիս, երբեմն նաև մեր դիրքորոշումները և տեղեկատվությունը կիսում ենք մեր միջազգային գործընկերների հետ այն շրջանակում, ինչ շրջանակում որ մեր կառավարության ծրագրում արձանագրվում է»,- հավելել է վարչապետը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
