Դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին
![]() «Փաստինֆոն» գրում է․ «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը կարող է «խոցելի» լինել իշխանությունների համար։ Շուրջ մեկ տարի է, ինչ նրա հայտարարագրերում ենթադրաբար կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու վերաբերյալ հարցը քննության առարկա է՝ ինչպես կարգապահական, այնպես էլ՝ քրեական վարույթների շրջանակներում։ Կարգապահական վարույթի քննությունը ԲԴԽ-ում 2025թ․ մայիսից կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը․․․ Տեղեկացանք, որ ԲԴԽ-ում գործի քննությունը դեռևս չի վերաբացվել, ըստ այդմ, գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, միևնույն ժամանակ, այս ընթացքում չի հաղթահարվել նաև Վահագն Մելիքյանի անձեռնմխելիությունը, համենայն դեպս, ԲԴԽ-ում գլխավոր դատախազությունը Մելիքյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնության վերաբերյալ միջնորդություններ չի ներկայացրել։ Ի դեպ, Վահագն Մելիքյանի անունը միայն այս վարույթով չէ, որ շրջանառվել է։ Դեռ տարիներ առաջ՝ 2020թ․, երբ դատավորին էր մակագրվել Միքայել Մինասյանի խափանման միջոցի հարցի քննարկումը, «Փաստինֆո»-ն ԱԱԾ-ի աղբյուրներից ստացված տեղեկություններով հայտնել էր, որ դատավորին ԱԱԾ էին հրավիրել, ցույց տվել անձնական բնույթի տեսագրություններ և պահանջել կալանավորել Մինասյանին»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |

«Այս գրքով Արմեն Գրիգորյանը գուցե Նիկոլ Փաշինյանին մեսիջ է հղում»․ Ոսկան Սարգսյան
6215:12
«Փոխանակումը, փոխզիջումը դիվանագիտական աշխատանքի արդյունք են․ դժվար է ասել՝ ինչ կարող է լինել»․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
5115:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը (տեսանյութ)
7514:36
«Չեմ բացառում, որ թշնամու պահանջած հողերի հետ Նիկոլն Ադրբեջանին կհանձնի նաև Ռոբերտ Քոչարյանին»․ Ռուբեն Հակոբյան
7113:42
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ֆիցոյին
8413:24
Նիկոլ Փաշինյանը և Վիետնամի փոխնախագահը քննարկել են երկկողմ կապերի զարգացման հարցը
8513:18
