«ԵԱՏՄ-ԵՄ ընտրության պահանջը ձևակերպվեց որպես վերջնագիր»․ Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյան֊Պուտին հանդիպման ժամանակ ծավալված քննարկման վերլուծության հիմքով մի քանի կարևոր արձանագրումներ։ ՌԴ նախագահը փաստացի հրապարակավ մերժեց հայկական երկաթուղու կառավարումը երրորդ՝ Հայաստանի և Ռուսաստանի համար փոխընդունելի երկրի վաճառելու վերաբերյալ հայկական կողմի առաջարկ֊պահանջը։ Ավելին, ռուսները հստակ դիրքորոշում են ձևակերպել՝ կատարել անհրաժեշտ ներդրումներ ԹՐԻՓ նախագծի շրջանակներում երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ոլորտում բեռնափոխադրումների որոշակի ծավալի ապահովման պայմանով։ Սա ինքնին հատկանշական հանգամանք է, քանի որ ուղղակիորեն փոխկապակցվում է Ադրբեջանի պահանջով ՀՀ նոր սահմանադրության ընդունման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի հետ։ Ավելին, Ռուսաստանը բաց տեքստով ասում է, որ ԹՐԻՓ֊ի իրականացումն առանց իրենց մասնակցության տեխնիկապես անհնարին է։ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության պահանջը վերջնականապես ձևակերպվեց որպես վերջնագիր։ Ու որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե լավ հանդիպում էր ու ինքը գոհ է արդյունքներից, իրականությունը միանգամայն այլ է։ Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը։ Կարծում եմ, նույնքան վերջնագրային են լինելու աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մյուս կենտրոնների պահանջները՝ ուղղված Հայաստանին։ Ամեն գնով վերարտադրության և միանձնյա իշխանության ձգտող ՔՊԿ֊ն արդեն որերորդ անգամ մեր երկիրը կանգնեցնում է ծանրագույն գին ունեցող ընտրության առջև՝ անկախ արդյունքներից։ Պետական որոշումների ընդունման մոնոպոլիան, որ, ըստ էության, անխուսափելիորեն հանգեցնում է մեր երկրում պետական իշխանության ապապետականցման և որևէ մեկի կողմից սեփականաշնորհման, ցավոք սրտի, ճակատագրական հետևանքներ է ունենում մեր պետության ու ժողովրդի համար»։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
