«Արցախը կորցրինք, որովհետև Հայաստան պետություն չէինք սարքել»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետությունը ստեղծման օրից կառավարվել ու կառավարվում է դրսի կենտրոնների, դրանց նշանակած ղեկավարների միջոցով։ Հայաստանի ղեկավարները փոխանակ պետական համակարգ, պետություն ստեղծեն, միայն հոգացել են իրենց, իրենց ընտանիքների, իրենց կլանների անզուսպ հարստացման մասին։ 2011թ․ Կազանում հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանը Արցախի հարցը լուծելու է ռազմական եղանակով, Ռուսաստանն էլ այդ հարցում մեր դաշնակիցը չէ։ Ի՞նչ արեց օրվա իշխանությունը, հանրությանը խաբեց Հայաստանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանով, հայ-ռուսական միացյալ զորախմբով, միասնական ՀՕՊ-ով, այդ ընթացքում շարունակեց պետբյուջեի և վարկերի թալանը։ Հետո եղավ դրսի ուժերի, ներսի ազդեցիկ գործակալների միջոցով դավադրություն՝ 2018 թվականի թավշյա հեղափոխություն կոչվածը, որի անմիջական հետևանքները Արցախի վերաբերյալ բանակցությունները ձախողելը, սադրիչ հայտարարություններով և 2020թ․ ամռանը Բերդի սահմանագոտում հարձակումով Իլհամ Ալիևին պատերազմի սկսելու առիթներ տալը, 44-օրյա տարօրինակ պատերազով շուրջ 5 հազար զոհը, Արցախի կորուստը, Հայաստանի սահմանամերձ տարածքների հանձնումն էր։ Արցախի հարց չկա, կա հայկական հարց, որի մի մասն է Արցախը։ Պատերազմում պարտված, քաղաքականապես, տնտեսապես ձախողված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի նոր իշխանությունը հնարավորություն ունենա քիչ թե շատ շտկել իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, չի էլ կարող հեռանալ, որովհետև դրսի կենտրոնները նրա միջոցով Հայաստանից դեռ ստանալիք բաներ ունեն։ Չեմ տեսնում այն ուժը, որը ուզում է, կարող է Հայաստանում իրավիճակ փոխել։ Քոռ մոշահավի բույնը Աստված է շինում, միգուցե արտաքին գործոնների շնորհիվ մի օր Հայաստանում դրությունը փոխվի»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Այս գրքով Արմեն Գրիգորյանը գուցե Նիկոլ Փաշինյանին մեսիջ է հղում»․ Ոսկան Սարգսյան
6215:12
«Փոխանակումը, փոխզիջումը դիվանագիտական աշխատանքի արդյունք են․ դժվար է ասել՝ ինչ կարող է լինել»․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
5115:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը (տեսանյութ)
7514:36
«Չեմ բացառում, որ թշնամու պահանջած հողերի հետ Նիկոլն Ադրբեջանին կհանձնի նաև Ռոբերտ Քոչարյանին»․ Ռուբեն Հակոբյան
7113:42
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ֆիցոյին
8413:24
Նիկոլ Փաշինյանը և Վիետնամի փոխնախագահը քննարկել են երկկողմ կապերի զարգացման հարցը
8513:18
