Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2026 թ.

«Կորցնում ենք մեր անվտանգային երաշխիքը»․ Սուրեն Ներսիսյան

54
Այսօր, 13:24
«Կորցնում ենք մեր անվտանգային երաշխիքը»․ Սուրեն Ներսիսյան

Փաստաբան Սուրեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՄԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԸ
1920 թվականի նոյեմբերի 7-ին՝ թուրքական զորքերը մտան Ալեքսանդրապոլ (Գյումրի)։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով (որը ստորագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի ազգային մեծ ժողովի միջև) Հայաստանի տարածքը կտրուկ կրճատվեց՝ հասնելով ընդամենը շուրջ 10,000–12,000 քառակուսի կիլոմետրի։ Այդ պայմանագրով Հայաստանին էր մնում հիմնականում Երևանի և Սևանա լճի ավազանի շրջակայքը, իսկ Կարսը, Սուրմալուն և Ալեքսանդրապոլի գավառի մեծ մասը անցնում էին Թուրքիայի վերահսկողության տակ։ Հետագայում՝ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, Գյումրին (Ալեքսանդրապոլը) վերադարձվեց Հայաստանին, և Հայկական ԽՍՀ տարածքը վերջնականապես ձևավորվեց շուրջ 29,800 քառակուսի կիլոմետրի սահմաններում։
Այսինքն՝ պիղծ նիկոլի «բոբո» ռուսները մեզ փրկեցին թրքացումից և նվիրեցին 29 800: Իսկ այսօր մենք ուրանում ենք, դավաճանում ենք ռուսներին և նորից գրկախառնվում 6 տարի առաջ «բայրաքթարներով» մեր Տղաներին սպանած թրքի հետ:
Կան ազգեր, որոնք ապրում են, որովհետև հիշում են պատմությունը, և կան ազգեր, որոնք կործանվում են, որովհետև կամովին գնում են դեպի դահիճը։
Երբ մենք մոռանում ենք Եղեռնը և անցյալի դառը դասերը, երբ մոռանում ենք, թե ինչպես 1920-ին թուրքական զորքը մտավ Ալեքսանդրապոլ, իսկ Հայաստանից ընդամենը մի բուռ տարածք էր մնացել, մենք ինքներս մեզ դատապարտում ենք նույն ճակատագրին։
Այսօր տեղի է ունենում անդառնալին․
Կորցնում ենք անվտանգային երաշխիքը: Ռուսական ռազմաբազան և սահմանապահ զորքերը տասնամյակներ շարունակ իրենց ռեսուրսով, տեխնիկայով ու զինվորով պահել են հայ-թուրքական սահմանը։ Դրանց հեռացումը նշանակում է զրկվել մեր միակ իրական ռազմավարական զսպող ուժից։ Սահմանը մնում է բաց: Մեր բանակը կտրուկ կրճատվել է, չկան բավարար մարդկային ռեսուրսներ, սպառազինություն և տեխնիկական միջոցներ՝ հարյուրավոր կիլոմետրեր ձգվող այդ սահմանը միայնակ պահելու համար։ Սահմանը պարզապես բացվելու է։ Ոչ մի արտաքին ուժ կամ ՆԱՏՕ-ի զորք չի գալու մեր փոխարեն սահման պահելու։
Սահմանների անվերահսկելի բացումը բերելու է օտար կապիտալի ներհոսք: Մեր նորակառույցներն ու քաղաքները լցվելու են օտարներով և հիմնականում թրքերով, իսկ Սփյուռքի համար հայրենիքի դռները փակվելու են։
Սա քաղաքական վեճ չէ, սա ազգային գոյության հարց է։
Թրքի դիմաց «կզած նիկոլը» քաջ գիտակցում և տեսնում է, որ ներկայիս «կայֆոտ կյանք սիրող» մեր հասարակության մեծամասնությունն իրեն չի դատապարտելու, իսկ երբ խելքի գան և փորձեն մեղադրյալի աթոռին նստացնեն, ապա այդ ժամանակ այլևս պետություն չենք ունենա...
p.s Վազգեն Սարգսյանը քաջ գիտակցում էր ՊՈՐՏԱԼԱՐԻ կարևորությունը և թե այն կորցնելուց հետո մենք ինչ աղետի դիմաց ենք կանգնելու»:

Աղբյուրը`   Սուրեն Ներսիսյան