«Փաշինյանը թշնամիների հետ չի կարողանալու բարեկամանալ, իսկ բարեկամների հետ թշնամացնելու է մեր պետությունը»․ Իշխան Սաղաթելյան
![]() «Փաշինյանն իր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը ներքաշում է նոր, ոչ պակաս մասշտաբային արկածախնդրության մեջ, որը հղի է լինելու իր ծանր հետևանքներով։ Դրա համար վճարելու է ՀՀ-ն և մեր ժողովուրդը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։ «Այն, որ ասում է պետք է վերակառուցենք Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ վերակառուցման մասին խոսք չկա, ինքը փորձում է բարեկամանալ թշնամի երկրների հետ, թշնամանալ բարեկամ երկրների հետ, հաստատ թշնամիների հետ չի կարողանալու բարեկամանալ, իսկ բարեկամների հետ թշնամացնելու է մեր պետությունը, ինչը ծանր է լինելու իր հետևանքներով։ Ինքն էլ է պնդում, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու որևէ շանս չունի, եթե չունի, այդ օրենքն ինչո՞ւ բերեցիր, անցկացրեցիր, ինչո՞ւ հարաբերությունները բարդացրեցիր և ինչո՞ւ ես տանում փակուղի․ դա անում է դիտավորյալ, հետևողական և հայկական շահերի հետ այդ ամնեը կապ չունի»,- նշեց ընդդիմադիր գործիչը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
