Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2026 թ.

ՄԻՊ-ի անդրադարձը՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալմանը

75
Այսօր, 12:06
ՄԻՊ-ի անդրադարձը՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալմանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, տեսանյութի տարածումից անմիջապես հետո, սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։
Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։
Հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։
Այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և վերաբերելի բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիրքորոշումը»։