«Փորձում ենք մեր քայլերը պլանավորել այնպես, որ հանկարծ չվնասենք Հայաստանի Հանրապետությանը»․ Գագիկ Բաղունց
![]() «Բավականին բարդ խնդիր ունենք՝ Արցախի հարցն օրակարգում պահելու՝ հաշվի առնելով ՀՀ-ում տիրող մթնոլորտը և Հայաստանի շուրջ տարածաշրջանում ընթացող գործընթացները։ Բայց, այնուամենայնիվ, մենք մեր բոլոր քայլերը հաշվարկված՝ փորձում ենք օրակարգային պահել Արցախի հարցը, որը ոչ միայն քաղաքական բաղադրիչ ունի, այլև հումանիտար, սոցիալ-տնտեսական և իրավական բաղադրիչներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անկախության օրվա առթիվ Եռաբլուր այցելած՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։ «Փորձում ենք մշակել մի քաղաքականություն, որ մի կողմից՝ թույլ չի տա մոռացության տալ Արցախը և մյուս կողմից, ինչպես փորձում են ներկայացնել ՀՀ իշխանությունները, սպառնալիք չհանդիսանա այն խաղաղության ծրագրին, որով առաջնորդվում է ՀՀ իշխանությունը։ Բռնի տեղահանումից և Հայաստան տեղափոխվելուց հետո մենք մեր բոլոր քայլերը հաշվարկում ենք և ծրագրում՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ մենք, կորցնելով Արցախը և մեզ համարելով մի կողմից՝ մեր փոքր հայրենիք Արցախի քաղաքացիներ, մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացիներ, փորձում ենք մեր բոլոր քայլերը պլանավորել այնպես, որ հանկարծ չվնասենք Հայաստանի Հանրապետությանը»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
