Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Սուրեն Պապիկյանի կադրային «ռակիրովկաների» արդյունքում Սամվել Գրիգորյանը նախօրեին նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Գրիգորյանն արցախցի է, զորամասի հրամանատար է եղել, դիվիզիայի պետի տեղակալ, իսկ պատերազմից հետո՝ ՊԲ շտաբի պետ, 2023 թվականից հազարավոր արցախցիների հետ նա էլ է հայրենազրկվել ու տեղափոխվել Հայաստան, աշխատանքի անցել ՊՆ-ում: Սակայն ավելի քան երեք տարի է՝ նրան վարչության պետի տեղակալից առաջ չէին քաշում, քանի որ արցախցի այն զինվորականներից է, որ նիկոլական իշխանության հանդեպ «լոյալ» չէր, այսինքն՝ հլու կամակատար չէր։ Այս նշանակումը ներքին աժիոտաժ է առաջացրել համակարգում։ Սակայն մեր աղբյուրներն այն բացատրում են այն փաստով, որ ՊՆ-ում այնքան կադրային սով է, որ ստիպված նշանակում են անգամ ոչ յուրային պրոֆեսիոնալների, որպեսզի կարողանան բանակը խելքի բերել։ Մեր աղբյուրի խոսքով՝ հիմա գտնում-բերում են նաեւ արցախցի այլ սպաների, որոնց ժամանակին կտրուկ մերժել են՝ չեն ընդունել համակարգ աշխատանքի։
|

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
