«ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին»․ #Press TV
![]() Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Հորդանանում գտնվող երկու ռազմաբազաներում տեղակայված ամերիկյան ուժերին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Լարաք կղզու վրա իրականացված հարձակման։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԻՀՊԿ-ին։ Ավելի վաղ Fars-ը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Լարաք կղզում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում կատարելով ամերիկացի անանուն պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ-ն, ենթադրաբար, հարվածել է Լարաքում գտնվող իրանական հրթիռային կայաններին։ Ավելի ուշ Press TV-ն հաղորդել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի ուղղությամբ, ինչպես նաև Արևմտյան Ասիայում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաների ուղղությամբ։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում (CENTCOM) հայտարարել են, որ Իրանի ուղղությամբ հարվածներ են հասցրել՝ կանխելու համար իրանական ուժերի կողմից Հորմուզի նեղուցի ականապատումը։
|

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
