Երևան`   +28 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.

«Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը». Վահե Դավթյան

78
Այսօր, 21:00
«Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը հայտարարում է՝ Հայկական ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվի։
Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումն էապես մեծացնելու է էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այն աստիճան, որ կարող է անգամ էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ։
Էներգետիկ այս «պինգ-պոնգի» ամենաբնորոշ դրսևորումը դարձավ այսօր օկուպացված Բերձորում անցկացված՝ Հայաստանի և Ադրբեջանի ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։
Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման ու արտահանման հնարավորություններն էին, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին էներգետիկ ենթակառուցվածքները միացնելու տարբերակները։
Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը։

Աղբյուրը`   Վահե Դավթյան