«Սոված ծերերը համացանցում սնունդ են խնդրում, սոցիալական հարցերի նախարարության անվանը բարեկեցություն են ավելացնում»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը հավանություն է տվել 3 նախարարությունների անվանումների փոփոխության նախագծին, որն առաջիկայում պետք է քննարկվի և հաստատվի ԱԺ-ի կողմից։ Առաջարկվող փոփոխություններով արտաքին գործերի նախարարությունը կկոչվի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Հայաստանից արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, սակայն այն փակվել է հայկական գյուղմթերքների, ծաղկի, կոնյակի, «Ջերմուկի» համար։ Միջազգային առևտուրը իբր ծաղկել է, այդ պատճառով են այդ եզրույթը ավելացնում ԱԳՆ-ի անվանը։ Սոված ծերերը համացանցում սնունդ են խնդրում, սոցիալական հարցերի նախարարության անվանը բարեկեցություն են ավելացնում։ Իրենք բարեկեցիկ են դարձել, փողոցից պալատ բերված, չտես, ոսկորը սովածները մեծ պաշտոններ ստանալով՝ ճոխ և շվայտ կենցաղով են ապրում։ Վարչապետի պաշտոնն էլ կոչեք սուպերվարչապետ, որ Արցախը հանձնելուց, Հայաստանի սարերի ձյունապատ դիրքերը, Սև լիճը, սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը հանձնելուց հետո միանձնյա իշխելով, թագավորի նման լիազորություններ ունենալով՝ Հայաստանը տանում է դեպի կործանում, սակայն, իր խոստովանությամբ՝ ինքը չգիտի, թե ինչ արագությամբ ենք գլորվում անդունդը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
