Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 22 օգոստոսի, 2026 թ.

«Իշխանության դեմ պայքարող ցանկացած անձ մտացածին մեղադրանքով կարող է հայտնվել անազատության մեջ»․ Ոսկան Սարգսյան

64
Այսօր, 11:42
«Իշխանության դեմ պայքարող ցանկացած անձ մտացածին մեղադրանքով կարող է հայտնվել անազատության մեջ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական անգամ Հայաստանի ազատագրման համար պայքարը սահուն կերպով վերածվեց Հայաստանի ազատագրության համար պայքարողների ազատության համար պայքարի։ Ուրախանում ենք, որ հանիրավի ազատազրկված մի պայքարող բանտից դուրս եկավ, հայտնվեց ազատության մեջ, մոռանալով, որ անարդարության, իշխանության դեմ պայքարող ցանկացած անձ, ցանկացած պահի մտացածին մեղադրանքով կարող է հայտնվել անազատության մեջ։ Օրվա իշխանության գծած սցենարը գործում է, օրակարգն ինքն է թելադրում։ Գյուղմթերքների իրացման խնդիր ունեցողների, Վարդաշենի վթարային շենքում բնակվողների, ոռոգման ջրի պակասից բողոքող գյուղացիների, առաջիկայում չմթերված խաղողի այգիների տերերի, վարկերի մեծ տոկոսների տակ կքածների պայքարը համակարգող, դրանք քաղաքական պայքարի մաս դարձնող չկա։ Ընդդիմության կողմից խորհրդարանում մի քանի պաշտոններ վերցնելու մեջ վատ բան չկա, այլ բան է, թե այդ պաշտոնները որքանով կօգտագործվեն Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխելու, իշխանափոխության համար»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան