Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 22 օգոստոսի, 2026 թ.

«Ազգովի փորձությունների միջով ենք անցնում»․ Գարեգին Երկրորդ

62
Այսօր, 11:00
«Ազգովի փորձությունների միջով ենք անցնում»․ Գարեգին Երկրորդ

Գարեգին Երկրորդի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս,
Երախտագետ սրտով Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ Մեր ծննդյան տարեդարձի առիթով հղած ջերմ շնորհավորանքների, անկեղծ մաղթանքների և զորակցության խոսքերի համար։
Գոհություն և փառք Երկնավորին, որ շնորհը պարգևեց Մեզ ծառայելու Իր Սուրբ Եկեղեցուն, ընտրյալ մեր ազգին և Տերունադրոշմ հայրենիքին՝ մշտապես ունենալով զորակցությունը բարեպաշտ մեր ժողովրդի, մեր հոգևորականաց և բարերար հայորդիների։
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կարող կլինենք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները՝ ապավինելով սուրբգրային ճշմարտության․ «Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է, երանի՛ այն ժողովրդին, որին ընտրեց իբրև իրեն ժառանգություն» (Սաղմ․32․12)։
Մեր հանապազ հայցն է առ Աստված, որ խաղաղ ու ապահով պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը, պայծառ՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, օրհնելով օրհնի, առաջընթաց և շնորհառատ կյանք պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին»։

Աղբյուրը`   Գարեգին Երկրորդ