Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Օգոստոսի 21-ին և 22-ին տեղի է ունենալու «Վարչաֆեստ»-ը՝ վարչապետի փառատոնը, որի այցելուներին արգելված է միջոցառման տարածք դրսից սնունդ և ըմպելիքներ բերել։ Ավելին՝ խստիվ արգելվում է անգամ դրսից ջուր բերելը։ Միջոցառման օրակարգը բավական հագեցած է․ օգոստոսի 21-ին միջոցառումները մեկնարկում են ժամը 12։00-ին, օգոստոսի 22-ին՝ 09։00-ին և շարունակվում մինչև կեսգիշեր։ Նման երկարատև միջոցառման ընթացքում, բնականաբար, առանց սնվելու և հեղուկներ օգտագործելու հնարավոր չէ։ Պարզելու համար, թե ինչով է պայմանավորված սնունդն ու ըմպելիքները փառատոնի տարածք ներս բերելու արգելքը, ինչպես նաեւ այն, թե արդյո՞ք տեղում այցելուներին սնունդ և ըմպելիքներ տրամադրվելու են, զանգահարեցինք «Վարչաֆեստ»-ի պաշտոնական հեռախոսահամարով։ Մեր հարցին, թե ինչու է սնունդ ներս տանելն արգելված, եւ արդյո՞ք այն հնարավոր է ձեռք բերել միջոցառման տարածքում, պատասխանեցին․ «Տարածքում կան սննդի կետեր, որտեղից կարող եք սնունդ գնել»։ Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք նախատեսվա՞ծ է գիշերակացի հնարավորություն։ Մեզ տեղեկացրին․ «Վրաններ ենք տրամադրում՝ մեկ հոգանոց և երկու հոգանոց, որոնց արժեքները համապատասխանաբար 8 հազար և 12 հազար դրամ են։ Այս արժեքն իր մեջ ներառում է միայն վրանում գիշերակացը»։ Ստացվում է, որ մարդկանց հրավիրում են երկօրյա միջոցառման, որի առաջին օրը 12 ժամ է տեւելու, երկրորդ օրը՝ 15 ժամ, միեւնույն ժամանակ արգելում են սնունդ եւ նույնիսկ ջուր ներս բերել: Եվ պարզվում է՝ «Վարչաֆեստի» անվան տակ ոմանք մեծ փողեր են աշխատելու՝ գիշերելու համար նախատեսված վրաններից օգտվելու, սնվելու և անգամ ծարավ լինելու դեպքում: Իսկ այս «Վարչաֆեստ»-ը նախապես ներկայացնում էին որպես անվճար միջոցառում՝ ազատ մուտքով»։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
