Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են բազում շնորհավորական ուղերձներ
![]() Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեկեկատվական համակարգից: Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյա հոբելյանի բերկրալի առիթով այցելեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, միաբաններն ու քահանաները, ինչպես նաև Մայր Աթոռի պաշտոնեությունը: Իրենց որդիական սերն ու շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ ներկաները մաղթեցին կենաց արևշատություն, քաջառողջություն և արդյունավոր ու անսասան հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի: Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի ու բարի մաղթանքների համար, ի դեմս ներկաների Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը ուղղեց հոգևոր ծառայության մեջ իրեն լծակից եկեղեցականաց դասին ամբողջանվեր ու նախանձախնդիր սպասավորության համար՝ հորդորելով զորավոր հավատքով, ամուր կամքով ու սիրով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և աշխարհասփյուռ ժողովրդի բարօրության: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաև Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումին ու հավատարիմ ծառայությանը՝ ի խնդիր հայության ազգային-հոգևոր կյանքի շինության ու պայծառության։ Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են բազում շնորհավորական ուղերձներ և գրություններ»: Աղբյուրը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ |

Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին
4809:29
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6807:24
«Վերջում սրանք փաթեթով՝ Նիկոլը տանելու է Պուտինի դուռը». Արգիշտի Կիվիրյան
17203:06
Ուկրաինան մշակել է Մոսկվայի օդանավակայանները կաթվածահար անելու ծրագիր
20800:40
«Անմեղ մարդկանց ստի կարուսելի վրա պտտում, պտտում են, որ իրենց պես մեղավոր դառնան». Հովհաննես Իշխանյան
12700:18
«100.000 արցախցի շարունակում է տուժել Նիկոլ Փաշինյանի իշխանության անպատասխանատու քաղաքականությանից». Մեսրոպ Առաքելյան
14300:06
