Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.

«ՔՊ-ն, քաղաքական սաբոտաժի միջոցով, փորձում է տապալել ԱԺ աշխատանքները». Էդգար Ղազարյան

70
Այսօր, 10:30
«ՔՊ-ն, քաղաքական սաբոտաժի միջոցով, փորձում է տապալել ԱԺ աշխատանքները». Էդգար Ղազարյան

Պատգամավորները քննարկում են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում օրեր առաջ առաջադրել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն քվեարկության արդյունքում վերջինս չէր ընտրվել։

Խմբակցության անդամ Էդգար Ղազարյանն իր ելույթում ասաց. «Իմ ընկալումներում՝ ՔՊ խմբակցությունը պարզապես քաղաքական սաբոտաժի միջոցով, փորձում է տապալել ԱԺ աշխատանքներն ու բնականոն գործունեությունը: Այն, որ «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրել էր թեկնածուներ, դա կանոնակարգ օրենքի պահանջի կատարում էր, և խմբակցությունն առաջնորդվել էր մոտեցումներով, որ հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրվել էին լավագույն թեկնածուները՝ տվյալ պաշտոններին համապատասխանող, բայց ՔՊ-ն որոշեց բոլոր երեք թեկնածուներին դեմ քվեարկել ու ստիպեց մեզ նորից վերադառնալ այս հարցի քննարկմանը»: