«Եթե մենք սկսենք խոսել ձեր ուժի համբավից, լավ տեղ չի հասնելու». Արեգա Հովսեփյան
![]() «Դուք՝ որպես քաղաքական ուժ, ընկալվում եք որպես պրոռուսական»,- դիմելով «Ուժեղ Հայաստան»-ից Արեգա Հովսեփյանին՝ ասաց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը: «Երբ որոշեցիք ընտրել այս հանձնաժողովն ու առաջադրվել, ակնհայտորեն, ձեր պրոռուսական համբավը չի սպասարկում ՀՀ լավագույն շահը՝ էդ հանձնաժողովը վերցնելով, հետևաբար՝ ո՞ւմ շահն եք պատրաստվում սպասարկել՝ ստանձնելով այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը»,- շարունակեց ՔՊ-ականը: Հովսեփյանն արձագանքեց. «Կառաջարկեի խուսափել պիտակավորումներից՝ պրոռուսական համբավ և այլն. եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, լավ տեղ չի հասնելու: Պետք չի արտաքին քաղաքականությունը ձևավորել հակադրությունների վրա»: Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
