Ավտոկռունկի զամբյուղը պոկվել և ընկել է. կա 2 զոհ
165
Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ., 16:18
![]() Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում զամբյուղը բարձրացնելիս ավտոկռունկի ճոպանը պոկվել է, և զամբյուղն ընկել է: Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
